Աղբիւր՝ www.yerkir.am

Երէկ երեկոյեան Հալէպի ապահով, խաղաղ ու ահաբեկիչներից ազատագրւած լինելու մասին յայտարարութիւնից յետոյ քաղաքի բնակիչները փողոցներում եւ հրապարակներում զանգւածային հաւաքներով, ուրախութեան կանչերով տօնել են յաղթանակը:

Ըստ «Գանձասար»-ի` նոյն վայրկեաններին Հալէպի մզկիթները փառաբանութեան աղօթք են բարձրացրել առ Աստւած, իսկ եկեղեցիների զանգերը ղօղանջել են` աւետելով Հալէպի յաղթանակը: